Կարևոր իրադարձություններ

Ի գիտություն 3-րդ դասարանի հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթի մասնակիցների

03 Ապրիլ, 2024 16:03
Ի գիտություն 3-րդ դասարանի հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթի մասնակիցների

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 3-րդ դասարանի հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթի /ծածկագիր՝ 001146/ մասնակիցների կողմից «armeps.am» էլեկտրոնային համակարգում հայտերի մուտքագրման ժամկետ սահմանված է եղել 2024 թվականի ապրիլի 3-ը՝ ժամը 15:00-ն: Սակայն տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ «armeps.am» համակարգում պահպանվել է 2024 թվականի ապրիլի 3-ը՝ ժամը 00:00-ն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրազեկում է բոլոր այն կազմակերպություններին և ֆիզիկական անձանց, որոնք չեն հասցրել հայտերը մուտքագրել «armeps.am» էլեկտրոնային համակարգ, կարող են հայտն առձեռն ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն մինչև հայտահրավերով սահմանված հայտերի մուտքագրման վերջնաժամկետը՝ 2024 թվականի ապրիլի 3-ը՝ ժամը 15:00-ն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին