Կարևոր իրադարձություններ

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

02 Ապրիլ, 2024 17:58
ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

Մեկնարկում է 2024թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների 18-րդ մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների համար։

Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Մրցույթի հիմնական նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելն ու խրախուսելն է։

Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով.

առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչի մասնակիցները,

եզրափակիչ փուլում մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հետ բանավոր հարցազրույցի արդյունքում կորոշվեն հաղթողները։

Առաջին փուլը կանցկացվի մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ին։ Մասնակցության համար https://shorturl.at/mTX37 հղմամբ նախ կիրականացվի մասնակցի գրանցումը (անուն, ազգանուն, դպրոց և այլն), որին անմիջապես կհաջորդի թեստային հարցումը։ Թեստային հարցման ընթացքում կտրվի 50 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։

Գրանցման և թեստավորման համար տրամադրվում է 1 ժամ 30 րոպե։ 45-ից ավելի միավոր հավաքած աշակերտները կդառնան եզրափակչի մասնակից, ինչի վերաբերյալ թեստավորման համակարգի կողմից կստանան լրացուցիչ տեղեկատվություն։

Հաղթողները կստանան խորհրդանշական նվերներ, վկայական և դրամական պարգև:

 

Լրահոս

Դիտել ավելին