Կարևոր իրադարձություններ

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից նոր շենք կկառուցվի

02 Ապրիլ, 2024 00:37
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից նոր շենք կկառուցվի

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15 500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։ Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ավարտված է:

Հանձնարարվել է նախագծի իրագործումը կազմակերպել այնպես, որպեսզի 2027թ. Երևանում նախատեսվող տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն անցկացվի հենց նոր մարզադպրոցում: Մարզական կառույցը համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին` մարզումներն ու միջազգային մրցաշարերը կազմակերպելու համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին