Կարևոր իրադարձություններ

«Երևանի էլեկտրատրանսպորտ»-ի հավաքակայանը կհամալրվի ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներով

01 Ապրիլ, 2024 22:12
«Երևանի էլեկտրատրանսպորտ»-ի հավաքակայանը կհամալրվի ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներով

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Եվս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներ ձեռքբերման մրցույթը կայացել է: 

Համայնքային հավաքակայանը կհամալրվի 171 նոր ավտոբուսով: Գործընթացն այս պահին պայմանագրերի կնքման փուլում է: 

Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսներով: Նախագիծը կյանքի կոչելու համար միջազգային գործընկերների հետ բանակցություններ են ընթանում: 

«Նոր ու ժամանակակից շարժակազմերի ձեռքբերումը մեր տրանսպորտային ցանցի կարևորագույն բաղադրիչներից է: Գալիք տարի լրանում է «Հիգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման ժամկետը և այդ ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն, ունենք խնդիր նաև մասնավոր գծերի առումով՝ դրանք էլ ունեն փոխարինման կարիք և այս 250 ավտբուսներով մենք, կարելի է ասել, ամբողջապես փակում ենք տրանսպորտային ցանցի պահանջարկը:

Այս տարի կշարունակվի ավտոբուսային գծերի առանձնացումը, որն էապես կրճատելու է հասարակական տրանսպորտից օգտվող մարդկանց տեղաշարժի ժամանակը: Հաջորդ քայլն, իհարկե, տոմսային համակարգի ամբողջական ներդրումն է, որը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր: Փուլային այդ փոփոխությունը՝ կանխիկ վճարելուց դեպի անկանխիկ եղանակ, արդեն այսօրվանից պետք է սկսել, պետք է ճանապարհային այդ քարտեզը հասկանալ»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:  

 

Լրահոս

Դիտել ավելին