Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բալայանը կրկին կառաջադրվի՞ ՍԴ դատավորի թափուր տեղի համար. «Ժողովուրդ»

06 Մարտ, 2024 08:17
Դավիթ Բալայանը կրկին կառաջադրվի՞ ՍԴ դատավորի թափուր տեղի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Դատական համակարգում բուռն քննարկումներ են. մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ չի բացառվում ՍԴ դատավորի թափուր տեղի համար Բալայանը կրկին առաջադրվի, սակայն դեռ վերջնական որոշում կայացված չէ։

Հիշեցնենք՝ քանի որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, ԱԺ-ում բոյկոտեց ՍԴ դատավորի պաշտոնում Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությունը, դատավորները էլի պետք է հավաքվեն, կրկին պիտի ՍԴ դատավորի թեկնածու ընտրեն եւ ուղարկեն ԱԺ-ի հաստատմանը: Դատական համակարգում ակտիվ քննարկում են, թե ում ընտրեն:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, կրկին առաջադրվի, որին դատավորները մի անգամ արդեն մերժել էին»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին