Կարևոր իրադարձություններ

Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

04 Մարտ, 2024 18:18
Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

Հաշվի առնելով քաղաքացիների կողմից Էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ տարբեր հարթակներում տեղ գտած մտահոգությունները`

ԱՆ-ն առանձնացրել են 10 ամենատարածված հարցերի պատասխանները` էլ. դեղատոմսի վերաբերյալ:

Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է`
✔️ անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող,
✔️ համակարգային ազդեցությամբ (ներքին ընդունման` դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր) հակավարակային` հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր, ինչպես նաև հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղեր:

2️⃣ Ինչպե՞ս եմ ձեռք բերելու բժշկի` էլեկետրոնային դեղատոմսով նշանակած դեղը:

Ցանկացած դեղատուն պետք է միացված լինի «Արմեդ» համակարգում և ունենա հնարավորություն վաճառելու բոլոր տեսակի դեղատոմսերով դուրս գրվող դեղերը:
Քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ`
✔️ անձնագիր, նույնականացման քարտ
✔️ կամ հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ):
Դեղատան աշխատակիցը, մուտք գործելով համակարգ, տեսնում է բժշկի կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը, դեղի անվանումը, քանակը, և բաց է թողնում համակարգից: Քաղաքացին, ելնելով իր ֆինանսական միջոցներից, կարող է նաև բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ քանակը ձեռք բերել մասնակի:

3️⃣ Որտե՞ղ ծանոթանամ դեղատոմսով դուրս գրվող դեղերի անվանացանկին:

https://moh.am/uploads/parzabanum_01.03.2024%20(2)%20(1).pdf

4️⃣ Գիշերը, ոչ աշխատանքային ժամերին, եթե քաղաքացին կարիք ունի դեղատոմսի, ի՞նչ պետք է անի:

Տվյալ որոշումը չի սահմանափակում այն դեղերի ձեռքբերումը, որոնք անհետաձգելի կամ սիմպտոմոտիկ բուժման համար են: Այսինքն` էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են:
Օրինակ` բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է, այլ ոչ վիրուսային, և նշանակում է հակաբիոտիկ:

5️⃣ Ինչպե՞ս է ապահովվելու դեղատներում դեղի տրամադրումը` հոսանքի կամ համացանցի խափանման ժամանակ:

Տեխնիկական խափանումների դեպքում բացթողումը կիրականացվի ժամանակավորապես թղթային տարբերակով: Տեխնիկական խնդիրը կարգավորելուց հետո այն մուտքագրվում է համակարգ` վերջինիս հասանելիությունը վերականգնվելուց հետո նույն օրվա ընթացքում։ Բացի այդ, դեղատանը դեղերի պահպանման, հատուկ ջերմային ռեժիմի ապահովման համար, ինչպես նաև հարկային կտրոնների տրամադրման համար նույնպես անհրաժեշտ է հոսանքի այլընտրանքային աղբյուրների առկայություն, ուստի դեղատունն իր գործունեությունն իրականացնելու համար պետք է ապահովված լինի էլեկտրաէներգիայով:

 

Լրահոս

Դիտել ավելին