Կարևոր իրադարձություններ

Ավանեսյանն ԱՄՆ-ում ներկայացրել է ՀՀ-ում առողջապահության իրավիճակը և Սփյուռքի ներգրավվածության հնարավորությունները (լուսանկարներ)

03 Մարտ, 2024 15:12
Ավանեսյանն ԱՄՆ-ում ներկայացրել է ՀՀ-ում առողջապահության իրավիճակը և Սփյուռքի ներգրավվածության հնարավորությունները (լուսանկարներ)

ԱՄՆ-ում «Հայաստան-Սփյուռք առողջապահական գագաթնաժողով 2024. ազդեցության համապատասխանեցում կայուն զարգացման համար» միջոցառմանը առողջապահության նախարարի ելույթն արտացոլել է Հայաստանում առողջապահության ընդհանուր իրավիճակը և Սփյուռքի ներգրավվածության հնարավորությունները։

Նախարարը ներկայացրել է առողջության պահպանման ոլորտի հիմնական ցուցանիշների վերլուծությունը, հիվանդանդացության պատկերը, կյանքի տևողության վրա ազդեցության գործոնները։

Նա անդրադարձել է առողջապահական ներկայիս առաջնահերթություններին, ծրագրերին և անդրադարձել Սփյուռքի ներգրավածության մեծացման, համագործակցության թիրախային ուղղություններին։

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ, պատասխանել է նաև ուսանողների հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին