Կարևոր իրադարձություններ

Այսօր վայրի բնության համաշխարհային օրն է

03 Մարտ, 2024 14:31
Այսօր վայրի բնության համաշխարհային օրն է

Մարտի 3-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Վայրի բնության համաշխարհային օր /World Wildlife Day/։

Օրվա ընտրությունը կապված է 1973թ.ի հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։

Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընգծում է բնության անգնահատելի դերը մարդու կյանքում և կոչ է մարդկությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։

Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ։

 

Լրահոս

Դիտել ավելին