Կարևոր իրադարձություններ

Երևանում և որոշ մարզերում էլեկտրական շչակներ կգործարկվեն

03 Մարտ, 2024 12:58
Երևանում և որոշ մարզերում էլեկտրական շչակներ կգործարկվեն
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, մարտի 4-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի «Խ. Աբովյանի անվան հ․ 84 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
 
Մարտի 4-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
 
Մարտի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի և Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրի միջնակարգ դպրոցներում անցկացվելու են «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
 
 
Մարտի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
 
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ:
 
 

Լրահոս

Դիտել ավելին