Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ուգանդայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր ձևաչափերում ակտիվ շփումների ու փոխադարձ բարձրաստիճան այցերի կարևորությունը (տեսանյութ)

02 Մարտ, 2024 21:01
Հայաստանի և Ուգանդայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր ձևաչափերում ակտիվ շփումների ու փոխադարձ բարձրաստիճան այցերի կարևորությունը (տեսանյութ)

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Օդոնգո Յեյե Աբուբախեերի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ անդրադառնալով քաղաքական, տնտեսական, առևտրի, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության լայն ներուժ ունեցող այլ ոլորտներում կապերի ընդլայնման հնարավորություններին։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ձևաչափերում ակտիվ շփումների, ինչպես նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կարևորությունը։

Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։

Հայաստանի և Ուգանդայի նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին