Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ում հասկացել են` որ «ընտանիքին» պիտի անդամագրվեն. «Հրապարակ»

02 Մարտ, 2024 08:40
ՔՊ-ում հասկացել են` որ «ընտանիքին» պիտի անդամագրվեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ իր առաջնորդած «Քաղպայմանագիր» կուսակցությունը դառնա եվրոպական կուսակցական որեւէ ընտանիքի, միության անդամ, ինչպես ՀՀԿ-ն ու «Ժառանգությունն» են Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ, «Լուսավոր Հայաստանը»՝ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության եւ այլն։

Կուսակցական վերջին հավաքներին հենց այդ հարցն է քննարկվում, կարծիքներ են փոխանակում, թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին է համապատասխանում ՔՊ-ի գաղափարախոսությունը` ում կարելի է դիմել։ Տեւական ժամանակ է՝ այս գլուխկոտրուկը չի լուծվում:

Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք ամենաշատը մոտ են «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) «դավանանքին» եւ առաջիկայում թերեւս անդամագրվելու դիմում ներկայացնեն։ Նշենք, որ հայաստանյան կուսակցություններից ԱԼԴԵ-ի անդամ են ԼՀԿ-ն եւ ՀԱԿ-ը»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին