Կարևոր իրադարձություններ

30 երիտասարդ աշնանը «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում կայցելի Հայաստան. «Հրապարակ»

01 Մարտ, 2024 08:19
30 երիտասարդ աշնանը «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում կայցելի Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Գրել էինք, որ կառավարությունն ամռան ամիսներին պատրաստվում է անցկացնել «Քայլ դեպի տուն» խորագրով ծրագիր, որի շրջանակներում մոտ 400 սփյուռքահայ պատանիներ պիտի այցելեն Հայաստան։ Այդ նպատակի համար պետբյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվել։

Պարզվում է, սակայն, որ աշնանն էլ՝ սեպտեմբերի 22-ից, պատրաստվում են իրականացնել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագիրը, որի շրջանակներում 22-35 տարեկան սփյուռքահայ 30 երիտասարդ պետք է այցելեն Հայաստան։ Թե ինչ թեմաներով են վերապատրաստելու, դեռեւս չեն հստակեցրել, բայց որոշել են պետբյուջեից 24 մլն դրամ հատկացնել»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին