Կարևոր իրադարձություններ

Հաշվի առնելով բնակիչների դիտարկումներն ու առաջարկները` Մերգելյանի այգու նախնական նախագծերը փոխվել են (լուսանկարներ)

27 Փետրվար, 2024 21:39
Հաշվի առնելով բնակիչների դիտարկումներն ու առաջարկները` Մերգելյանի այգու նախնական նախագծերը փոխվել են (լուսանկարներ)

Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Շուրջ 5000 քմ տարածք զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու կառանձնանա նոր լուծումներով:

Ճեմուղիներ, նստարաններ, խաղահրապարակ ու մարզահրապարակ, շատրվանային համալիր, մանկական զարգացման կենտրոն. տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի:

Վերակառուցման նախագծի շրջանակում այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն նոր՝ շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր: Մերգելյանի այգու հիմնանորոգման նախագիծն, ի դեպ, առաջիններից էր, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում դրվեց հանրային քննարկման:

Արդյունքում, հաշվի առնելով բնակիչների դիտարկումներն ու առաջարկները, նախնական նախագծերը փոխվեցին, և ընտրվեց նոր՝ ավելի կանաչապատ տարբերակը։

 

Լրահոս

Դիտել ավելին