Կարևոր իրադարձություններ

Ցերեկային խնամքի ծառայություններից օգտվում է ավելի քան 3500 երեխա

27 Փետրվար, 2024 19:41
Ցերեկային խնամքի ծառայություններից օգտվում է ավելի քան 3500 երեխա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել երեխաներին՝ գնահատված անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։ Այս նպատակով 2024 թ․ համար պետական բյուջեից նախատեսվել է ավելի քան 650 մլն դրամ՝ 4500 երեխայի համար։

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց մասնակցած և հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների միջոցով կմատուցվեն անհրաժեշտ ծառայությունները։

Նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխանող կազմակերպություններն ընթացիկ տարում պետության ֆինանսավորմամբ անհրաժեշտ ծառայություններ կմատուցեն հանրապետության մարզերում և Երևան քաղաքում։

Ծրագրի շրջանակում այս պահին ապահովվում է ավելի քան 3500 երեխայի ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով։

				</div>
				
				<div class=

 

Լրահոս

Դիտել ավելին