Կարևոր իրադարձություններ

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ներնետման դեպք է բացահայտվել

27 Փետրվար, 2024 18:19
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ներնետման դեպք է բացահայտվել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին, իրացնելով նշված տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 26-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, զննել են հիմնարկի բնակելի մասնաշենքի և պահակետերից մեկի հիմնական պատի միջև ընկած տարածքը։ 

Արդյունքում՝ նշյալ տեղանքում հայտնաբերվել է ներնետված տոպրակ՝ ամրացված թելով։ 

Տոպրակում առկա է եղել պոլիէթիլենով փաթեթավորված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 22 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին