Կարևոր իրադարձություններ

Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4742 խախտում (տեսանյութ)

27 Փետրվար, 2024 11:58
Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4742 խախտում (տեսանյութ)

Փետրվարի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4742 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 228 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 269 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 221, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 224, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 123, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 997 և 1733 այլ իրավախախտումներ։ 112 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 192-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 139-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 194-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 97 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15671 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 250 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 204, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 838 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 78, չամրակապված վարելու՝ 2474, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 256, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 526, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 356, արագության գերազանցման՝ 1846 և 4566 այլ իրավախախտումներ։

724 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1491-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1191-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 53-ը՝ բեռնատարներ, 440-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 55 անձ։

 

Լրահոս

Դիտել ավելին