«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստ է արել ու որոշել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանի թեկնածությունը:
Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե տրամադրված չի եղել պատգամավորներից մեկին տանել գործադիր, բայց համապատասխան թեկնածու չի գտել:
Պապոյանի թեկնածությունը դնելու հարցը, կարելի է ասել, վերջին պահին՝ հենց վարչության նիստին է որոշվել:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Պապոյանի թեկնածությունը վարչության նիստին միանշանակ է ընդունվել՝ բոլոր անդամների կողմ քվեարկությամբ:
Նրա փոխարեն ԱԺ կմտնի Դավիթ Կարապետյանը՝ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը»։