Կարևոր իրադարձություններ

Հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 10.7%

27 Փետրվար, 2024 00:36
Հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 10.7%

Ընթացիկ տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.7%:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

✔️արդյունաբերություն՝ 21%,

✔️առևտրի շրջանառություն՝ 19.3%,

✔️շինարարություն՝ 9.5%,

✔️ծառայություններ՝ 4.4%։

2024թ.-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 78.8%-ով. արտահանումը գրանցել է առաջանցիկ աճ՝ 2.1 անգամ, իսկ ներմուծումն ավելացել է 61.4%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.9%-ով:

 

Լրահոս

Դիտել ավելին