Կարևոր իրադարձություններ

Խոյ համայնքի գյուղերից միակողմանի անվճար ուսանողական երթուղին վերսկսում է աշխատանքը

26 Փետրվար, 2024 00:28
Խոյ համայնքի գյուղերից միակողմանի անվճար ուսանողական երթուղին վերսկսում է աշխատանքը

Ինչպես տեղեկացնում են Խոյի համայնքապետարանից, սույն թվականի մարտի 4-ից Խոյ համայնքի բոլոր գյուղերից միակողմանի անվճար ուսանողական երթուղին վերսկսելու է իր աշխատանքը։

Ուսանողական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է գյուղի վարչական ղեկավարին ներկայացնել ուսանողի տվյալ ուսման վայրում սովորելու տեղեկանք, որի հիման վրա կտրամադրվեն ուսանողական կտրոններ։ Գեղակերտ գյուղի ուսանողները կարող են տեղեկանքները ներկայացնել Խոյի համայնքապետարան։

Խստիվ արգելվում է տրանսպորտային միջոցից օգտվել այն անձանց, ովքեր ուսանող չեն։

Մեկնում՝

առավոտյան ժամը՝ 7:30-ին, դեպի Երևան (կենտրոն վարչական շրջան՝ կանգառներով) համայնքի յուրաքանչյուր գյուղի կենտրոնից։

Ուսանողական երթուղին կլինի միակողմանի՝ առանց վերադարձի»։

 

Լրահոս

Դիտել ավելին