Կարևոր իրադարձություններ

Կապանում, Գորայք-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում

24 Փետրվար, 2024 19:51
Կապանում, Գորայք-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
 
Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
 
Կապան քաղաքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
 

Լրահոս

Դիտել ավելին