Կարևոր իրադարձություններ

Սևան-Երևան ճանապարհին վագոն-տնակ է այրվել

24 Փետրվար, 2024 14:02
Սևան-Երևան ճանապարհին վագոն-տնակ է այրվել

Փետրվարի 24-ին, ժամը 10:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին այրվում է տաղավար։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։40-ին, մարվել ՝ 12։16-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 12 քմ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին