«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ուսումնասիրելով պաշտոնատար անձանց հայտարարագրերը՝ հաճախ ենք առնչվում անճշտությունների, կոռուպցիոն ռիսկեր պարունակող տվյալների, ինչպիսիք են, օրինակ, միլիոնավոր կանխիկ դրամական միջոցները, որոնց աղբյուրները նշված չեն, մեկ օրում մի քանի տուն գնելու փաստերը եւ այլն: Այս անգամ թիրախում է Երեւանի ավագանու իշխող խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, որը Ford մակնիշի ավտոմեքենայի առուվաճառքի մեջ է: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանի Վարդանյանի հայտարարագրերը առաջացնում են հարցեր։
Այսպես, Վարդանյանը 2021թ. հայտարարագրում նշում է, որ 2022 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա, ինչը գուշակության ոլորտից է։ Նույն 2021թ. հայտարարագրի համաձայն՝ Վարդանյանը Տիգրան Ավինյանի եղբայր Դավիթ Ավինյանից ձեռք է բերել եւս մեկ Ford՝ 2018 թվականի արտադրության, եւ տարվա վերջի դրությամբ հայտարարագրել է 2 Ford մակնիշի մեքենա։ 2022թ. սկզբում ոչ միայն «անհետանում է» Ford-երից մեկը, այլեւ վաճառքից առաջ փոխվում է մյուս Ford-ի տարեթիվը` 2018 թվականի արտադրությունը դառնում է մեկ տարով նոր` 2019 թվականի արտադրության։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: