Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանն այցելել է Ազգային գրադարան (լուսանկարներ)

19 Փետրվար, 2024 23:02
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ազգային գրադարան (լուսանկարներ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գրիք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային գրադարան։

Նախագահը շրջել է գրադարանի բաժիններով, ծանոթացել վերջին շրջանում կատարված աշխատանքներին և գրադարանի տեխնիկական վերազինումներին։

Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է գրադարանի թվայնացվող և անձեռնմխելի ֆոնդերին, գրքերի պահպանման պայմաններին և առկա խնդիրներին։

Գիրք նվիրելու օրվա առիթով Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ 15 մարզային, 10 համայնքային գրադարանների և Ազգային գրադարանին նվիրաբերվել են նորահրատ գրականության նմուշներ ֆոնդերի հարստացման և թարմացման նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին