Կարևոր իրադարձություններ

Արման Անդրեասյանը` ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

17 Փետրվար, 2024 22:38
Արման Անդրեասյանը` ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Բուխարեստում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս մեկ չեմպիոն ունի:

70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը եզրափակչում 7:3 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով վերջին վայրկյաններին: Հայ ըմբիշը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 8:5 հաշվով առավելության հասնելով Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ:

Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:

Այսօր ավելի վաղ կարիերայում չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին