Կարևոր իրադարձություններ

Արցախցիներ դիմում են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ, որպեսզի վերադառնան Արցա՞խ. «Հրապարակ»

17 Փետրվար, 2024 08:18
Արցախցիներ դիմում են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ, որպեսզի վերադառնան Արցա՞խ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախցիների շրջանում լուրեր են պտտվում, թե վերջին շաբաթներին տասնյակ արցախցիներ դիմում են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ` հաշվառման կանգնելու, որպեսզի վերադառնան Արցախ։ Մինչդեռ Արցախի պաշտոնատար շրջանակներից տեղեկացանք, որ նման գործընթաց պետական մակարդակով չի ձեռնարկվել:

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանը մեզ հետ զրույցում եւս հերքեց վերադարձի հետ կապված որեւէ գործընթացի առկայության փաստը․ «Անընդունելի է դա, եթե ինչ-որ մեկն անընդունելի պայմաններով մարդկանց հավաքագրում է ու փորձում ինչ-ինչ ճանապարհներով վերադարձնել Արցախ, բայց անհասկանալի է՝ նրանց ֆիզիկական անվտանգությունը ոնց են ապահովելու, ուր են վերադառնալու, ինչ կարգավիճակով, ապա դա արկածախնդրություն է»»։

 

Լրահոս

Դիտել ավելին