Կարևոր իրադարձություններ

Ով է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն. «Հրապարակ»

14 Փետրվար, 2024 08:36
Ով է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել գործող նախագահ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Օրենսդիր մարմինը թերեւս առաջիկա նիստերի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրություն կկատարի։ Բաղրամյանն այս տարիներին ոչնչով աչքի չի ընկել: Նրա միակ «առանձնահատկությունն» այն է, որ նա ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի բաջանաղն է։

Բաղրամյանն այս պաշտոնին է 2019թ․ ապրիլից։ Մինչ այդ եւս աշխատում էր հանձնաժողովում, իսկ 2018թ․ հոկտեմբերից մինչեւ 2019թ․ ապրիլն աշխատել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար։ Չնայած ՔՊ-ական պատգամավորներն Արթուր Վանեցյանի դեմ թեժ պայքարի շրջանում երբեմն խայթում էին նաեւ Բաղրամյանին, բայց նա պահպանեց պաշտոնը, եւ, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը, փաստորեն, գոհ է նրա աշխատանքից եւ որոշել է պահել նրան»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին