Կարևոր իրադարձություններ

«ՍԻԼ»-ի պայմանագրերը կրճատել են. «Հրապարակ»

10 Փետրվար, 2024 09:00
«ՍԻԼ»-ի պայմանագրերը կրճատել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«2024 թվականի առաջին ամսվա ընթացքում Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ 15 պայմանագիր է կնքվել՝ տարբեր արժողությունների։ Այդ պետական գերատեսչությունների ցանկում են վարչապետի աշխատակազմը, Կադաստրի կոմիտեն, դատախազությունը, արդարադատության նախարարությունը, ԱՆ քրեակատարողական ծառայությունը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, ՏԿԵ նախարարությունը եւ այլն։

Այս պահի դրությամբ «ՍԻԼ ինշուրանս»-ից կատարված պետգնումների ընդհանուր գումարը կազմում է 12 մլն 443 հազար դրամ, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 45 մլն 816 հազար դրամ, եւ բոլոր գնումները «ՍԻԼ ինշուրանս»-ից կատարվում էին մեկ անձից գնման ընթացակարգով, այս տարի ընդամենը մեկ ուղիղ գնում է կատարվել` առանց մրցույթի»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին