Կարևոր իրադարձություններ

Հայ առաքելական եկեղեցու դեմ նախատեսված բողոքի ակցիային զուգահեռ դիմադրության շարժում է ձևավորվում. «Հրապարակ»

10 Փետրվար, 2024 08:21
Հայ առաքելական եկեղեցու դեմ նախատեսված բողոքի ակցիային զուգահեռ դիմադրության շարժում է ձևավորվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հայ առաքելական եկեղեցու դեմ փետրվարի 24-ին նախատեսված բողոքի ակցիային զուգահեռ, ի պաշտպանություն եկեղեցու, դիմադրության շարժում է ձեւավորվում։ Որոշ տեղեկություններով՝ նախաձեռնողն Էջմիածնում հայտնի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մարդիկ են, որոնք որոշել են հակահարված տալ եկեղեցու դեմ արշավանքներ նախաձեռնողներին։ Բացի այդ, մարդիկ նաեւ սոցիալական հարթակներում են պատրաստակամություն հայտնում՝ կանխելու այդ արշավը։

Նշենք, որ Վարդանանց շարժումն օրերս «Փրկենք մեր եկեղեցին եւ մեր երեխաներին» խորագրով հայտարարություն էր տարածել եւ փետրվարի 24-ին, ժամը 15։00-ին քաղաքացիներին հրավիրել Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղից մեկնարկելու է իրենց բողոքի ակցիան՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի։

Այս շարժումը, ըստ էության, 2019 թվականին նախաձեռնված «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» կարգախոսով շարժման շարունակությունն է»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին