Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն` փետրվարյան հայտնի գիշերվանից հետո

08 Հոկտեմբեր, 2015 08:28
ԲՀԿ-ն` փետրվարյան հայտնի գիշերվանից հետո

Փետրվարյան հայտնի գիշերվանից հետո ԲՀԿ-ն պառակտվեց երեք մասի՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թեւերի: Սարգսյանի կողմնակիցների մի մասը դուրս եկավ կուսակցությունից, մի մասը ձեւական պահպանում է մանդատը, Քոչարյանի թիմակիցներն անկուսակցական են, բայց ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ, դե, իսկ Աբրահամյանի թիմը խմբվել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի շուրջ՝ ԲՀԿ-ում:

Քոչարյանական պատգամավոր Էլինար Վարդանյանն այս ընթացքում շարունակում էր չենթարկվել կուսակցական որոշումներին, եւ երեկ նրա՝ ԲՀԿ-ից հեռացնելու հարցն է բարձրացվել: Նրան ու Ստեփան Մարգարյանին միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայկական պատվիրակության անդամությունից հեռացրել են: Եւ տեղի ունեցածը երեկ նաեւ պայմանավորում էին Ն. Զոհրաբյանի անձնական նկրտումներով, թե նա անձնական հակակրանք ունի Քոչարյանի, նրա թիմի նկատմամբ: Սակայն Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ համար ամենաանընդունելին պարզ, հասարակ պրոցեսներին, գործընթացներին ինչ-որ դավադրությունների տեսությունների շղարշ տալն է: Ես որեւէ անձնական խնդիր չունեմ, կա հստակ կուսակցական կարգապահություն»: 

 

Լրահոս

Դիտել ավելին