Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր

06 Փետրվար, 2024 17:57
Քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ամերիկյան բիզնեսի ներկայությունը: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից Հայաստանում առավել գրավիչ ներդրումային միջավայր ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին