«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այն, որ Հայաստանում, այսպես կոչված, «կոմունալները» բավականին թանկ «հաճույք» են, գաղտնիք չէ. դրա ազդեցությունը յուրաքանչյուր ոք զգում է գոնե ամիսը մեկ անգամ՝ դրանց համար վճարելիս, էլ չենք խոսում ձմռան մասին: Հետաքրքիր է, թե ինչ դիրքերում են նշյալ ծառայությունները մատուցող ընկերությունները Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում:
Նախ՝ նշենք, որ երեք կազմակերպություններն էլ «առաջատար» դիրքերում են: «Գազպրոմ Արմենիան» ցանկում 3-րդն է՝ 48.5 մլրդ դրամ հարկով, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 22-րդը՝ 10,2 մլրդ դրամով, «Վիոլիա ջուրը»՝ 37-րդը՝ մոտ 7 մլրդ դրամով: Այս «ոլորտում» դիտարկենք նաև կապի օպերատորներին: Պետք է նշել, որ երեք օպերատորն էլ լավագույն 30-ի մեջ են: Սակայն, եթե «Յուքոմն» ու «Տելեկոմ Արմենիան» («Թիմ») անցած տարի ավելացրել են հարկերը, ապա նույնը չի կարելի ասել «ՄՏՍ Հայաստանի» մասին:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: