Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍՆ-ն մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթ է հայտարարում

02 Փետրվար, 2024 17:11
ԿԳՄՍՆ-ն մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթ է հայտարարում

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբերգրագիտությանը: 

Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Նախատեսվող գումարը ներառում է բոլոր հարկերն ու տուրքերը։

Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 60 երիտասարդ ինչպես ՀՀ-ից, այնպես էլԱՊՀ մասնակից պետություններից։ Ընդ որում՝ մասնակիցն իր ծրագրում ՀՀ երիտասարդների՝ առկա կամ առցանց ձևաչափով մասնակցությունից բացի՝ պետք է ապահովի նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների մասնակցությունն առցանց տարբերակով։ Դրամաշնորհային ծրագրով ներկայացված միջոցառումը պետք է լինի հայերեն և ռուսերեն լեզուներով՝ ՀՀ-ից և ԱՊՀ մասնակից պետություններից մասնակցություն ապահովելու համար։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել համակարգի միջոցով ոչ ուշ, քան2024 թվականի փետրվարի 8-ը՝ ժամը 11:00-ն։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։

 

Լրահոս

Դիտել ավելին