Կարևոր իրադարձություններ

Ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի` արտադրական վնասվածքների վերաբերյալ թիվ 65-Ն հրամանը

02 Փետրվար, 2024 13:40
Ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի` արտադրական վնասվածքների վերաբերյալ թիվ 65-Ն հրամանը

2024 թվականի հունվարի 4-ից ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի «Արտադրական վնասվածքների հաշվառմանն ու հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-003-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին թիվ 65-Ն հրամանը։

Սույն սանիտարական կանոններով սահմանվում են արտադրական վնասվածքների դեպքերի հաղորդմանը, հաշվառմանը ներկայացվող պահանջները:

Մասնավորապես՝

  • Արտադրական վնասվածքների դեպքեր հայտնաբերած բժշկական կազմակերպության ավագ և միջին բուժաշխատողը դրանց մասին շտապ հաղորդում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկություն է ներկայացնում արտադրական վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտի ձևաչափով՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի։ Հաղորդման ենթակա արտադրական վնասվածքների ցանկը ներկայացված է աղյուսակ 1-ում, 
  • Բժշկական կազմակերպության կողմից կատարվում է արտադրական վնասվածքների դեպքերի հաշվառում՝ ներկայացված տվյալների հիման վրա: Արտադրական վնասվածքների վերաբերյալ տվյալները գրանցվում են արտադրական վնասվածքի դեպքի հաշվառման մատյանում՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:
 

Լրահոս

Դիտել ավելին