«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը, ըստ ամենայնի, հարցաքննության կհրավիրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, քանի որ նախաքննական մարմնում քննարկվել է հարց, որ նախարարի հաստատումով են կատարվել գնումների գործընթացները։
Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ Քննչական կոմիտեն Էկոնոմիկայի նախարարության չարաշահումների քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրել, որոնց մեջ էին նաեւ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը: Քրեական գործով անցնող 7 մեղադրյալները կալանավորված են։
Այս խմորը դեռ երկար ջուր կտանի»։