Կարևոր իրադարձություններ

Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ

31 Հունվար, 2024 09:27
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Ստեփանավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Լրահոս

Դիտել ավելին