Կարևոր իրադարձություններ

«Սևան» ՔՀ-ի ծառայողները տաղավարի տանիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են խոշոր չափերի զանգվածներ (լուսանկարներ)

30 Հունվար, 2024 10:45
«Սևան» ՔՀ-ի ծառայողները տաղավարի տանիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են խոշոր չափերի զանգվածներ (լուսանկարներ)

Հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկություն են իրականացրել բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում գտնվող տաղավարի տանիքում։

Արդյունքում՝ տանիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են պլաստմասե տարաներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 65,1 գրամ քաշով, դեղնականաչավուն, չոր առանձնացված զանգվածներ։ Բացի այդ՝ թաքստոցից հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ նույնպես լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, կանաչավուն զանգվածով, որի քաշը տուփի հետ միասին կազմել է 23,9 գրամ։ 

Քրեակատարողական ծառայությունից փոխանցում են, որ հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին