Կարևոր իրադարձություններ

Քանի ճանապարհատրանսպորտային վթար է եղել Հայաստանում

26 Հունվար, 2024 15:28
Քանի ճանապարհատրանսպորտային վթար է եղել Հայաստանում

Հունվարի 24-ին, ժամը 21-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Նիսանը» բախվել է կայանած «Տոյոտա» մակնիշի մեքենային: «Տոյոտայի» վարորդը և 2 ուղևորները
մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունվարի 24-ին, ժամը 15.25-ին, Երևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «Սկանիա», «Լեքսուս» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» ուղևորը
մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունվարի 24-ին, ժամը 22.20-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունվարի 24-ին, ժամը 13.45-ին, «Ակուրա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունվարի 24-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Աքարի-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենան դուրս եկել բանուկ մասից և բախվել բետոնե արգելապատնեշին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունվարի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Տոյոտա Վիտց» մակնիշի մեքենան Սյունիքի մարզի Սյունիք գյուղում բախվել է կայանված «Ռենաուտ» բեռնատարին. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին