Կարևոր իրադարձություններ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

18 Հունվար, 2024 15:39
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 16-ին, ժամը 13.30-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունվարի 16-ին, ժամը 18.20-ին, Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունվարի 16-ին, ժամը 22.15-ին, Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 56-ամյա ուղևորը, «Տոյոտայի» վարորդը և ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունվարի 16-ին, ժամը 23.05-ին, Երևանի Տերյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունվարի 16-ին, ժամը 19.47-ին, Երևանի Ադոնցի և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 68-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունվարի 16-ին, ժամը 23.10-ին, Երևանի Վաղարշյան և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունվարի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 115-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2107»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունվարի 17-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին