Կարևոր իրադարձություններ

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 6-րդ խաղափուլը

18 Հունվար, 2024 00:01
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 6-րդ խաղափուլը

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 6-րդ խաղափուլը:

Այսօր տղամարդկանց առաջնության բոլոր խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Առաջնության միանձնյա առաջատար շարունակում է մնալ Սամվել Տեր-Սահակյանը, ով ունի 4.5 միավոր:

Առաջատարից կես միավորով հետ են մնում Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը: 

6-րդ խաղափուլից հետո կանանց պայքարում արդեն ունենք միանձնյա առաջատար: Սուսաննա Գաբոյանը այսօր հաղթել է Մարիա Գևորգյանին և 5 միավորով գլխավորել աղյուսակը:

Առաջատարից մեկ միավորով հետ են մնում Միլենա Գասպարյանը, Աննա Խաչատրյանը և Մարիամ Ավետիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին