Կարևոր իրադարձություններ

«Տաշիր պիցցա», «Լաբիրինտ», «Նովելլա մյուզիք հոլ», «Մոնտանա մյուզիք հաուս» և այլ շինություններ ու կրպակներ կքանդվեն. Հայկ Կոստանյան

15 Հունվար, 2024 21:32
Հեղինակ՝ Հայկ Կոստանյան
«Տաշիր պիցցա», «Լաբիրինտ», «Նովելլա մյուզիք հոլ», «Մոնտանա մյուզիք հաուս» և այլ շինություններ ու կրպակներ կքանդվեն. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցվի և կբարեկարգվի:

Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:

Այդ թվում՝

Տաշիր պիցցա,

Լաբիրինտ,

Նովելլա մյուզիք հոլ,

Մոնտանա մյուզիք հաուս,

Հուկահ լաունջ & Ռումս,

և այլ շինություններ, կրպակներ:

Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»:

 

Լրահոս

Դիտել ավելին