Կարևոր իրադարձություններ

Պապիկյանը ՊՆ զորավարժարանում հետևել է «Պաշտպան հայրենյաց»-ի շահառուների ատեստավորման գործընթացին (տեսանյութ, լուսանկարներ)

15 Հունվար, 2024 18:51
Պապիկյանը ՊՆ զորավարժարանում հետևել է «Պաշտպան հայրենյաց»-ի շահառուների ատեստավորման գործընթացին (տեսանյութ, լուսանկարներ)

Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորավարժարաններից մեկը, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին։

Ատեստավորման հանձնաժողովի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կրակային փուլի արդյունքները և հաջորդ օրերին անցկացվելիք քննություններին վերաբերող մանրամասներ:

Նախարար Պապիկյանն ատեստավորման հանձնաժողովին հանձնարարականներ է տվել՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար, իսկ ծրագրի շահառուներին մաղթել հաջողություն՝ ընդգծելով ատեստավորման քննությունները բարեհաջող հանձնելու կարևորությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին