Կարևոր իրադարձություններ

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել (տեսանյութ)

13 Հունվար, 2024 16:00
Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել (տեսանյութ)

Հունվարի 13-ին, ժամը 10:29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Volvo», «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։

 

Լրահոս

Դիտել ավելին