Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա

13 Հունվար, 2024 14:55
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա

Երևան քաղաքում հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի գիշերը հնարավոր են տեղումներ։

Հանրապետության տարածքում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Հունվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը  կնվազի 6-8 աստիճանով,  հունվարի 15-18-ին և գիշերային, և ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

 

Լրահոս

Դիտել ավելին