Կարևոր իրադարձություններ

Գորիս-Սիսիան ճանապարհին փրկարարները կցորդիչով բեռնատար են արգելափակումից դուրս բերել

13 Հունվար, 2024 12:40
Գորիս-Սիսիան ճանապարհին փրկարարները կցորդիչով բեռնատար են արգելափակումից դուրս բերել

Հունվարի 13-ին, ժամը 10։34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը:

 

Լրահոս

Դիտել ավելին