Կարևոր իրադարձություններ

Զինծառայող Միքայել Դանիելյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

10 Հունվար, 2024 11:56
Զինծառայող Միքայել Դանիելյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

2024թհունվարի 9-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է նշված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։

Դեպքի առթիվ  ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ  հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններհարցաքննվել են մի շարք վկաներ։

Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր գործողությունները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին