Կարևոր իրադարձություններ

Դեսպան Ենգիբարյանը Բադեն-Բադենի քաղաքապետին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

08 Հունվար, 2024 00:27
Դեսպան Ենգիբարյանը Բադեն-Բադենի քաղաքապետին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հունվարի 6-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը դեսպանությունում հյուրընկալեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Բադեն-Բադեն քաղաքի քաղաքապետ Դիթմար Շպեթին և տիկնոջը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Բադեն-Բադենի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև քաղաքային գործընկերությանը վերաբերող հարցերին:

Դեսպան Ենգիբարյանը զրուցակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի մաս:

 

Լրահոս

Դիտել ավելին