Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել Ջրօրհնեքի արարողություն (լուսանկարներ)

07 Հունվար, 2024 13:30
Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել Ջրօրհնեքի արարողություն (լուսանկարներ)

Հունվարի 6-ին Փարիզի Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է Ջրօրհնեքի արարողություն։

Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսահայոց թեմի բազմաթիվ հավատավորներ։

 

Լրահոս

Դիտել ավելին