Կարևոր իրադարձություններ

Ամանորի հրաշք՝ ՆԳՆ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ (տեսանյութ)

05 Հունվար, 2024 19:47
Ամանորի հրաշք՝ ՆԳՆ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ (տեսանյութ)

Ամանոր, նոր սպասելիքներ, նոր նպատակներ ու երազանքներ, Ամանորի հրաշքի սպասում և, իհարկե, մանուկների զվարթ ծիծաղ, գունազարդ դահլիճ, գեղեցիկ հեքիաթ, նվերներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ:

ՆԳՆ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատրոնում հեքիաթային միջավայր ու տոնական հրաշալի տրամադրություն էր: Երեխաների համար բեմադրվել էր «Մոխրոտիկը» հեքիաթն իր ողջ գունագեղությամբ ու ժամանակակից լուսաձայնային լուծումներով: Հանդիսատեսը ՆԳՆ ենթակա ստորաբաժանումների ծառայողների երեխաներն էին:

Ներքին գործերի նախարարությունում երբեք չեն մոռանում նաև մանկատան սաներին: «Մոխրոտիկը» ներկայացումը դիտելու էին եկել նաև «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի փոքրիկները:

ՆԳ նախարարությունն իր ամենօրյա ուշադրությամբ և գործերով բազմիցս է ապացուցել, որ երեխաների կողքին է ու նրանց պաշտպանը: Եվ որպեսզի երեխաները ուրախ տրամադրությամբ հեռանային թատրոնից, ներկայացման վերջում Ձմեռ պապի կողմից նրանց հանձնվեցին գեղեցիկ նվերներ:

2024 թվականը թող խաղաղ ու բարեբեր տարի լինի:

 

Լրահոս

Դիտել ավելին