Կարևոր իրադարձություններ

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը

02 Հունվար, 2024 19:32
Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը

Ինչպես փոխանցում են լրատվամիջոցներն, այսօր առավոտյան ռուսական զինված ուժերը զանգվածային հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովի կենտրոնին, որի հետևանքով վնասվել է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը:

Այսօր առավոտյան հրթիռային հարձակման է ենթարկվել նաև Կիևը, միացվել է օդային տագնապի ազդանշանը:

Կիևի հարձակման հետևանքով վնասվել են բնակելի տներ ու ենթակառուցվածքներ: Ըստ լրատվամիջոցների`կա տասը վիրավոր: Մի շարք շրջաններ հոսանքազրկվել են: 

 

Լրահոս

Դիտել ավելին