Կարևոր իրադարձություններ

2024 թվականը րոպեներ անց մեր տները կմտնի ջերմեռանդ պատանու նման. վարչապետ (տեսանյութ)

01 Հունվար, 2024 00:02
2024 թվականը րոպեներ անց մեր տները կմտնի ջերմեռանդ պատանու նման. վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որւոմ ասվում է.

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

2023 թվականը մեր աչքի առաջ ահա հալվում է, և 2024 թվականը րոպեներ անց մեր տները կմտնի ջերմեռանդ պատանու նման:

2023 թվականը նույնպես փակում ենք բարձր տնտեսական աճով և նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր 2023 թվականին աշխատել են, ստեղծագործել աշխատանքի մեջ, ավելացված արժեք ստեղծել և վճարել օրենքով նախատեսված հարկերը:

Նախևառաջ այդ մարդկանց շնորհիվ է, որ զինվորականների և ուսուցիչների աշխատավարձերը կրկնապատկելու հնարավորություն ենք ստացել և այսօր մեր երկրում 450-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձով ուսուցիչներ ու շարքային կազմի զինվորականներ կան:

Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողացել ենք Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր քույրերի և եղբայրների առաջին անհրաժեշտության կարիքները հոգալ:

Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ կարողացել ենք Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակները համապատասխանեցնել նվազագույն պարենային զամբյուղին:

Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ երրորդ տարին անընդմեջ հունվարի 1-ից կբարձրանա գիտաշխատողների աշխատավարձը:

Աշխատանքի մեջ ստեղծագործող, նոր գաղափարներ առաջ բերող, այդ գաղափարների իրագործման պատասխանատվությունից չվախեցող մարդկանց շնորհիվ է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 190 հազար աշխատատեղ է ստեղծվել:

 

Լրահոս

Դիտել ավելին